«Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար պետք է ունենալ հզոր պետություն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ-ում սպանված Սպարապետի եղբայր Արամ Սարգսյանը:
Եռաբլուրում լրագրողները զրուցել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ: «Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ՝ երկրում սոցիալական բողոքի ցույցերի ֆոնին կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար՝ ասված է Չիլիի առաջնորդի ուղերձում, որը հրապարակել է Twitter-ում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և տեղեկացրել ռուս-թուրքական բանակցությունների մասին՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, շնորհավորեց Վանաձորի բնակիչներին և նշեց, որ Վանաձորը, ինչպես Գյումրին, Երևանը, Ալավերդին և մնացած բոլոր քաղաքները, յուրաքանչյուր հայի հայրենի քաղաքն է:
1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ Երկրապահ կամավորական միության անդամները՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ 2019-ի հոկտեմբերի 26-ին, Ժողովուրդ թերթը հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին:
ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները պահանջում են պետքարտուղար Մայք Պոմպեոյից հետաքննել Թուրքիայի դերը Սիրիայի հյուսիսում սպիտակ ֆոսֆորով զենքեր օգտագործելու մեջ՝ տեղեկացնում է Foreign Policy-ն:
Ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը աջակցություն է հայտնել Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենի թեկնածությանը ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020-ին:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...